««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎ

2013-05-07

Նախագիծ
Համաձայն «Պետական  կառավարչական հիմնարկների  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 4-րդ և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 5-րդ հոդվածների` Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   որոշում  է
 1. «Վանաձորի պետական գյուղատնտեսական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված   Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան 64 հասցեում  գտնվող 84976,586 հազար դրամ կադաստրային արժեքով/10915,6 հազ.դրամ   ընդհանուր  սկզբնական   արժողությամբ/  ու  2721,25 քառ.մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը, 1369,591 հազար դրամ կադաստրային արժեքով ու 65,8 քառ.մետր մակերեսով օժանդակ շինությունը, 2877,0 հազար դրամ կադաստրային արժեքով ու 88,1 քառ.մետր մակերեսով կաթսայատունը և    մշտական օգտագործման նպատակով հանձնված 3718 քառ.մետր  մակերեսով հողատարածքը(իրավունքի  գրանցման   2005 թվականի  հունիսի 28-ի  թիվ 1094635 վկայական), հետ վերցնել և ամրացնել <Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման վարչության   աշխատակազմ> պետական կառավարչական հիմնարկին` «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու համար:  
 2. Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարներին   և  Հայաստանի  Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում,  սահմանված կարգով,  ապահովել  սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի  Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և 2-րդ կետում  նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա  ժամկետում  «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման  պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմա¬նագրի նոտարական վավերացումը և  գույքային  իրավունքների  պետական  գրանցումն  իրականացվելու են   «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։