«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1813-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-04-30
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի ««Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1813-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
2) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«5. Թույլատրել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալuարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետեւյալ տեuակները`
1) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթության, նախադպրոցական կրթության և լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) գիտամանկավարժական կադրերի և այլ մասնագետների պատրաստում վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.
5) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
6) Համալսարանի աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում. 7) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.
8) համակարգչային ծրագրերի, լեզուների և այլ դասընթացների ուսուցման կազմակերպում.
9) մշակութային գործունեության իրականացում.
10) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում>>:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր կանոնադրության պետական գրանցումն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












