ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

2013-04-29

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման միջազգային ինստիտուտը իրականացնում է կրթության պլանավորման և կառավարման վերապատրաստման դասընթացներ: Այն տեղի կունենա Փարիզում` 2014թ. հունվարի 6-ից մինչև հունիսի 27-ը: Դասընթացին կնախորդի առցանց ուսուցումը, որը կմեկնարկի 2013թ. հոկտեմբերի 21-ին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն խրախուսում է կանանց մասնակցությունը նշված ծրագրին: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները:
Ցանկացողներին անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 31-ը դիմել առցանց` ներկայացնելով համապատասխան գործատուի կամ ղեկավարի աջակցական նամակը:
Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.iiep.unesco.org   կայքից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։