Պետական նմուշի դիպլոմ` նախորդ տարիների շրջանավարտներին
2013-04-26
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը
հրաման է ստորագրել` «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2013 թվականի բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման բուհերի /ըստ մասնագիտությունների/ ցանկը հաստատելու մասին»:
Համաձայն հրամանի` ըստ մասնագիտությունների /մասնագիտացումների/ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են մայիսի 16-ից մինչև հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում: