Հաստատվել է «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների հ

2013-04-19

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի`  ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը` քաղաքացիական հասարակության և շահառուների ակտիվ ներգրավմամբ:
Հրամանի մեկ այլ կետով` յուրաքանչյուր տարվա ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի քննարկմանը կներկայացվի ծրագրի գնահատման հաշվետվությունը և առաջարկություններ` ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ:
Ի դեպ, վերոնշյալ ծրագիրը մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ը ներկայացված էր հանրային քննարկման:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։