ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքն ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցու

2013-04-05

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,
Շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Մայրական սիրուց ու քնքշանքից է սկսվում մեր երկրային ճանապարհը, նրա օրհնությամբ` մեր բոլոր նախաձեռնությունները, նրա աղոթքներով` մեր հաջողությունները: Մայր բառով է յուրաքանչյուրիս համար առաջին անգամ մարմնավորվել սերն ու գեղեցկությունը, բարությունն ու ներողամտությունը: Նրանով է չափվում անսահմանն ու անչափելին, բնականն ու մարդկայինը, արարչագործությունն ու  հավերժությունը:
Մայրության և գեղեցկության տոնի առիթով սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին` մաղթելով նրանց բարձր տրամադրություն, հարատև սեր ու երջանկություն:
Թող մայրական օրհնանքը միշտ ուղեկից լինի բոլորիս:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։