«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-04-03
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի <<Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման`
ա. N 1 հավելվածի 5.2–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<5.2. Սույն կարգի գործողությունը համայնքային ենթակայության չլիցենզավորված նախադպրոցական հաստատությունների վրա տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ ժամանակահատվածի լրանալը դրանք լիցենզավորման համար կարող են դիմել սեփական նախաձեռնությամբ >>:
բ. N 18 հավելվածում <<ՍԵՐԻԱ Ա>> բառերը փոխարինել <<ՍԵՐԻԱ Բ>> բառերով.
գ. N 20 հավելվածում <<ՍԵՐԻԱ Ա>> բառերը փոխարինել <<ՍԵՐԻԱ Մ>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:












