ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ -2014
2013-03-26
/«ՄԽԿ 2014»/ ծրագիրը, որին ինչպես նախորդ վեց տարիներին, այնպես էլ գալիք տարում հրավիրված են երեք բուհավարտներ Հայաստանից:
«ՄԽԿ 2014» ծրագրին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, գերմաներենի գերազանց իմացությամբ, կրթաթոշակ ստանալու պահին 30 տարեկանը չլրացած և Գերմանիայի քաղաքականությամբ և պատմությամբ հետաքրքրվող ՀՀ քաղաքացիները:
Մասնակիցները հնարավորություն կունենան 15-շաբաթվա գործունեության ընթացքում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումների կայացման գործընթացին:
Կրթաթոշակառուներին ամսական տրամադրվում է 450 եվրո և «ՄԽԿ 2013» ծրագիրը հոգում է բնակարանային, ապահովագրական և ճանապարհային ծախսերը:
Կրթաթոշակների ընտրությունը կատարում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմված անկախ ընտրական հանձնաժողովը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2013 թ. հունիսի 30-ը:
Ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ www.bundestag.de/ips կայքէջից:












