«ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-03-19
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Երևան քաղաքի, Կորյունի 16 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի սպասարկման նպատակով, պետական սեփականության հանդիսացող հողամասից 250 քառ.մետր մակերեսով հողամասը/այսուհետև հողամաս/ հետ վերցնել և այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դահլիճ կառուցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ, սահմանված կարգով,
1)ապահովել հողամասի սահմանների ճշտման աշխատանքները,
2)իրականացնել հողամասի հանձնման– ընդունման աշխատանքների և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն՝ այն իրականացվելով «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո կնքել հողամասի անհատույց օգտագործման պայմանագիր «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ դահլիճի կառուցման աշխատանքների ավարտից հետո, եռամսյա ժամկետում, սահմանված կարգով, կատարել գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման – ընդունման աշխատանքները:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մեջ մտնելուց և 3-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:












