ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ 6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
2013-03-19
Օլիմպիադային և Հայոց եկեղեցու պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան դպրոցականները:
Մասնակիցները կարող են լինել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ տարածքում գործող կրթական հաստատությունների, Սփյուռքի հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Հայագիտական օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից: Օլիմպիադային կարող են մասնակցել նաև հայերեն լեզվին չտիրապետող հայ կամ օտարազգի պատանիներ:
Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվելու է առանձին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ:
Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփագիրը և պատրաստվելու համար անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև մասնակցության հայտաձևը կարելի է գտնել այստեղ:
Հավելյալ հարցերով կարելի է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91
ֆաքս. +374 10 52-73-43
Էլ.փոստ spyurq@yahoo.com info@edu.am
Կայքէջեր. www.edu.am lib.armedu.am www.olymp.am












