«Փրկենք մոլորակը». պաստառների մրցույթ

2013-03-14

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հայտարարում է (ՖՄԿ) «Փրկենք մոլորակը» պաստառների մրցույթը, որն անց է կացվում կայուն զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակումÖ‰
Մրցույթը նախատեսված է գրաֆիկական արվեստով, նկարազարդմամբ, կոլաժով և լուսանկարչական արվեստով հետաքրքրված  18-ից 23 տարեկան  երիտասարդների համար, ում լիարժեք ազատություն է տրվում` երևակայության  դրսևորման և գաղափարներն իրենց ցանկացած ձևով ներկայացնելու հարցումÖ‰
Ֆրանսալեզու պաստառ ստեղծելով` մասնակիցները պետք է պատասխանեն «ԻնչպեՎս եք պատկերացնում  մեր մոլորակի ապագան» հարցին:
Մրցույթի թեմայի արտահայտման կամ մեկնաբանման համար միջոցների սահմանափակումներ նախատեսված չենÖ‰

Մասնակիցները պետք է տիրապետեն ֆրանսերենին և լինեն ԱԿԵՏԿ-ի անդամ-երկրների քաղաքացիներ (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Մոլդովայի Հանրապետություն, Ռումինիա)Ö‰ Աշխատանքները պետք է ներկայացվեն  մինչև 2013թ-ի ապրիլի 15-ըÖ‰

Մրցանակակիրների համար նախատեսված են 3-շաբաթյա լեզվի  դասընթաց  Ժնևի համալսարանում (Շվեյցարիա), 2-շաբաթյա լեզվի  դասընթաց Կավիլամ-Ալիանս Ֆրանսեզում (Ֆրանսիա), բելգիական ֆրանկոֆոն կոմիքսներ և բազմաթիվ այլ  մրցանակներÖ‰

Ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնի կայքէջում` www.crefeco.org, էլ. փոստ info@crefeco.org
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն (ՖՄԿ) անդամակցում է 57  պետություն և կառավարություն, ինչպես նաև 20 երկիր` դիտորդի կարգավիճակով (www.francophonie.org.):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։