«Երևակայության գավաթ» ուսանողական մրցույթ
2013-03-14
Հայաստանում մրցույթն անցկացվում է արդեն 6-րդ անգամÖ‰ Ամեն տարի մրցույթի հայաստանյան փուլին մասնակցության հայտ է ներկայացնում ավելի քան 100 ուսանող, և հաղթող թիմը (4 հոգի) հնարավորություն է ստանում իր նախագիծը ներկայացնել մրցույթի համաշխարհային եզրափակչինÖ‰
Մրցույթն այս տարի չունի թեմատիկ սահմանափակում, սակայն ավանդաբար մրցույթին ներկայացվում են գաղափարներ, որոնք ուղղված են գլոբալ այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են բնապահպանությունը, առողջապահությունը, անվտանգությունը, համաշխարհային համագործակցությունը և այլն:
Մրցույթի անցկացման հայաստանյան փուլի ժամանակացույցն է 2013թ․ ապրիլ ամիսը, իսկ համաշխարհային եզրափակիչ փուլը տեղի կունենա 2013թ․-ի հուլիս ամսին, Սանկտ-ՊետերբուրգումÖ‰
Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել կցված Դիմում-հայտը և ուղարկել apply@mic.am հասցեին մինչև 2013թ. ապրիլի 8-ը: Խնդրում ենք հաշվի առնել, որ այս տարի դիմում-հայտերը ընդունվելու են միայն վերջնականապես ձևավորված թիմերից: Հայաստանյան փուլի հաղթողը կընտրվի ՏՏ ոլորտի, ուսումնական հաստատությունների, բիզնեսի ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից՝ համառոտ (մինչև 15 րոպե տևողությամբ) շնորհանդեսների ներկայացման արդյունքում 2013թ ապրիլի 12-ին:












