Վերապատրաստում հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար (Ուսուցման ազգային հի
2013-03-13
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված Ուսուցման Ազգային Հիմնադրամը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով իրականացվող վերապատրաստման դասընթացների սկիզբը:
ՈՒԱՀ–ի դասընթացներում հիմնականում կիրառվելու են գործնական կարողությունների զարգացման մեթոդները, որոնք հնարավորություն կտան առավելագույնս տիրապետել օրենսդրական նորմերին և կառավարչական հմտություններին: Հաճախակի կիրառվող գործնական առաջադրանքները, դերային խաղերը և թեստային աշխատանքները մասնակիցներին կօգնեն ըստ էության տիրապետել իրավական նորմերին, զարգացնել կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողությունները, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում:
Դասընթացի սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե մասնակիցը վստահ չէ իր գիտելիքների և կարողությունների մեջ, Հիմնադրամի փորձառու մասնագետները կշարունակեն իրենց խորհրդատվական աշխատանքները՝ անվճարÖ‰
Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է ՀՀ ԿԳՆ սահմանած նմուշի վկայական, որով Դուք իրավունք կունենանք մասնակցել հավաստագրման քննություններին:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը:
1)Դիմում* (ձև 1)` Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանի անունով,
2)3x4 չափի երկու լուսանկար,
3) Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
4)Աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
5) Անձնագրի պատճեն,
6)Մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատությունների, հրապարակումների ցանկը)
7) Ուսուցման Ազգային հիմնադրամի բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (հ/հ 1 6 3 0 0 7 0 2 6 0 6 1, «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ)Ö‰
Պահանջվող փաստաթղթերը խնդրում ենք ներկայացնել բնօրինակների հետÖ‰ Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Վերապատրաստումները կկազմակերպվեն 2013 թվականի ապրիլի 4-ից ապրիլի 27-ըÖ‰ Դասընթացները կանցկացվեն ճկուն ռեժիմովÖ‰ Ձեր ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել 90 կամ 110 ժամ բեռնվածությամբ:
Դասընթացի արժեքը կազմում է 85.000 դրամ, ներառյալ՝ սնունդը և ուսումնական նյութերի տրարմադրումըÖ‰
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 22 11 91(95,96) հեռախոսահամարներովÖ‰












