ԿԳՆ վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ
2013-03-11
Օրակարգի առաջին հարցը ներկայացրել է հիմնական զեկուցող ԾԻԳ-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանը, մասնավորապես, «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի ֆինանսական հաշվետվությունները առ 01.01.2013թ.` ըստ ենթածրագրերի և վճարման կատեգորիաների, ինչպես նաև «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի 2012թ. տարեկան ծրագրային հաշվետվությունըÖ‰ Հ. Ղազարյանը նշել է, որ ֆինանսական հաշվետվությունները պատրաստված են` համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևերի:
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին` ԾԻԳ-ի տնօրենը ներկայացրել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի 2013թ. ամփոփ բյուջեն, 2013թ. ԾԻԳ-ի պահպանման ծախսերի նախահաշիվը, վարկային երկրորդ ծրագրի 2013թ. աշխատանքների կատարման ժամանակացույցը, ինչպես նաև վարկային ծրագրի Գնումների պլանից քաղվածքը` 2013թ.-ին իրականացվող գործողությունների արտացոլմամբ: Հ. Ղազարյանը նշել է, որ ամփոփ բյուջեն և ԾԻԳ-ի պահպանման ծախսերի նախահաշիվը կազմված են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված գործող նորմերի հիման վրա. դրանք 2012թ. ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարություն և ընդգրկված են 2013թ. «Պետական բյուջեի մասին» օրենքումÖ‰ Ըստ Հ. Ղազարյանի` առկա է ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությունըÖ‰ Նիստի ընթացքում ԾԻԳ-ի տնօրենը ներկայացրել է նաև «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի վերանայված Գնումների պլանից քաղվածքը. վերջինս ներառում է գնումների ընթացակարգով նախատեսված այն գործողությունները, որոնց գնումը պետք է իրականացվի 2013թ.-ի ընթացքում:
Նիստի ավարտին խորհուրդը որոշում է կայացրել հաստատել օրակարգում ընդգրկված հարցերը:












