Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Դասագրքերի և տեղ
2013-03-07
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Դասընթացները կազմակերպվում են ակտիվ ուսուցման մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական , որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում` Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափի մեկ լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5) անձնագրի պատճենը.
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հա¬վաս¬տող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը կազմում է 80000 դրամ, որը ներառում է նաև գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրումը:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2013թ. մարտի 11-ից մինչև մարտի 29-ը ներառյալ` Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամում (հասցեն`ք. Երևան,Ռոստոմի 29շ. 164, հեռախոսներ`57-56-43, 55-95-47, 091308396 ) ամեն օր` ժամը 900-ից մինչև 1800-ը: Դասընթացները կսկսվեն ապրիլի 3-ից:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով նշված հեռախոսահամարներով, կամ www.edu.am կայքի միջոցով :












