ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի ուղերձը մարտի 8-ի կապակցությամբ

2013-03-07

     Շնորհավորում եմ բոլոր կանանց` մայրերին, քույրերին, աղջիկներին, կրթության ոլորտի գործընկերներիս և ուսանողուհիներին` Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:
    Կանայք ակտիվ մասնակցություն ունեն հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում և հատկապես կթության ոլորտում: Մանկավարժի դժվարին ու պատասխանատու առաքելությունը նրանք իրականացնում են մայրական ջերմությամբ և նվիրումով` ապահովելով սերունդների կրթության ու դաստիարակության գործը` նորագույն գիտելիքների փոխանցմամբ, ավանդույթների ու բարոյական արժեքները հարատևմամբ:
Կրթության ոլորտում աշխատող սիրելի կանայք` դաստիարակ և ուսուցչուհի, դասախոս և գիտնական,  այս տոնը  լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով:
     Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում  առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։