ԵՃՇՊՀ-ն` Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ

2013-03-01

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ: 2013 թվականի փետրվարի 9-ին Բրյուսելում Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի  խորհրդի նիստի ժամանակ ԵՃՇՊՀ-ի հայտը պաշտոնապես հաստատվել է, և բուհը ներառվել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի պաշտոնական կայքում` որպես լիիրավ անդամ: 
Հիշյալ կազմակերպությանը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անդամակցության հարցը քննարկվել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Ստրասբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը, որից անմիջապես հետո մեկնարկել էր գործընթացը, և արդյունքն արդեն առկա է:
Անդամակցությունը հնարավորություն է տալիս ԵՃՇՊՀ-ին միանալ Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի պաշտոնական կայքին, ինչպես նաև գիտաժողովներում և պաշտոնական հաղորդագրություններում հանդես գալ որպես կազմակերպության անդամ: Անդամակցության շնորհիվ ԵՃՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը ստանում է արտերկրում տեղի ունեցող գիտաժողովներին ու սեմինարներին արտոնյալ պայմաններով մասնակցելու հնարավորություն՝ ընդլայնելով միջազգային կապերի ու գիտական գործունեության շրջանակը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։