ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2013Թ./

2013-03-01

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /6 տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա*/ և հետբուհական /2 տեղ՝ ասպիրանտուրա/ կրթություն ստանալու համար**:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն կամ ռումիներեն լեզուներին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն***՝
դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
 *դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
* դիմում-հարցաթերթիկ,
 * ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
 * ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
 * միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը կամ ավարտական վկայականի և միջուկի պատճենները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ/ ակադեմիական տեղեկանք/  նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
 *  ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
* անձնագրի պատճեն,
* բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
* 3x4 չափսի 6 լուսանկար,
* արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
 * հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
-ռեֆերատ՝ հայերեն լեզվով,
-օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ
-օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N 1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Մրցույթն անցկացվում է.
 * Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
* Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
* Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 15.03.2013թ. /ներառյալ/:
Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում (Այգեստան 9/4) ս/թ 22-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության  շենք 3, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Կից ներկայացնում ենք ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկները և Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը:
 
*Մագիստրատուրայի 2 տեղ կտրամադրվի աստվածաբանություն մասնագիտությանը:
** Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
*** Փաստաթղթերի փաթեթները պետք է ներկայացվեն 3 օրինակից  /2-ը՝ պատճեններով/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։