Նախարարն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

2013-02-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-չինական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ միջազգային ավագ դպրոց հիմնելու ծրագրին առնչվող խնդիրներ: Կողմերն ընդգծել են, որ վերոնշյալ ծրագիրը հեռանկարային նախագիծ է երկու երկրների համագործակցության դաշտում:
Անդրադարձ է կատարվել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից միջպետական համաձայնագրերով հատկացվող կրթաթոշակային տեղերին: Այդ համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ վերջին տարիներին կտրուկ աճել է Չինաստանի բուհեր ընդունվել ցանկացող հայ ուսանողների թիվը, և առկա է մեծ մրցակցություն: 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  նաև բարձրագույն կրթության ոլորտում  հայ-չինական համատեղ ծրագրերին,  կարևորվել են ուսանողների շարժունության ու փոխանակման երկկողմ ծրագրերի ընդլայնումը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։