Միջոցառում՝ նվիրված ազգային ազատագրական շարժման 25-ամյակին

2013-02-27

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանձնարարականով հանրապետության դպրոցներում փետրվարի 1-28-ը կազմակերպվում են բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ՝  նվիրված ազգային ազատագրական շարժման և Սումգայիթի ջարդերի 25 ամյակին: Միաժամանակ հայտարարվել է շարադրությունների մրցույթ «Արցախ՝ իÕ›մ սեր, իÕ›մ հպարտություն» թեմայով: Այդ շրջանակում հերթական ցերեկույթը այսօր  տեղի  է ունեցել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում, որին ներկա  է եղել  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Միջոցառման ավարտին նախարարը, շնորհակալություն է հայտնել ուսանողներին նորագույն պատմության այս շրջանը վերապրելու և յուրովի ներկայացնելու համար. «Հայրենատիրության այն շարժումը, որը սկիզբ առավ 88 թվականին և որի համար մենք վճարեցինք մեր հազարավոր երիտասարդների ու քաղաքացիների կյանքով, այլևս կասեցնել հնարավոր չէ»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Նա նաև խոստացել է, որ միջացառման մասնակից 10 լավագույն  աշակերտները ամռանը ՀՀ ԿԳՆ աջակցությամբ Արցախում եռօրյա հանգիստ անցկացնելու հնարավորություն կունենան: «Նախաձեռնելով բաց դասերի, քննարկումների և միջոցառումների մեկամսյակ՝ նախարարությունը նպատակ ունի 400 հազար հայ աշակերտների մեջ վառ պահել պատմական հիշողությունը, քանի որ հիշողությունը սոսկ անցյալ չէ, այն ապագայի հույսեր կառուցելու  առաջին նախապայմանն է»,- շեշտել է նախարարը հավելել, որ արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումները Հայաստանի հանրապետության դպրոցներում շարունակվում են:  Ա. Աշոտյանը նշել է, որ «Արցախ՝ իÕ›մ սեր, իÕ›մ հպարտություն» թեմայով շարադրությունների մրցույթի արդյուները կամփոփվեն մարտին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։