«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ

2013-02-27

ՆԱԽԱԳԻԾ
 «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   որոշում  է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության  պետական հատուկ  հանրակրթական  ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները  վերակազմակերպելու, պետական հատուկ  հանրակրթական  ուսումնական  հաստատությունների  տիպերը  սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական  հատուկ  հանրակրթական  ուսումնական  հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության  օրինակելի կանոնադրությունը  հաստատելու և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին» N  2179-Ն  որոշմամբ հաստատված   հավելված 2-ի ցանկում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը՝
1) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության  ենթակայության  դպրոցներ» բաժինը լրացնել  նոր 17-րդ տողով՝ «7.«Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության  առարկաների խորացված  ուսուցմամբ հատուկ դպրոց»
2) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի  Վանաձոր քաղաք» բաժնում ուժը կորցրած ճանաչել «4. Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության  առարկաների խորացված  ուսուցմամբ հատուկ դպրոց» կետը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  հուլիսի  25-ի  ««Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները  վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական  ոչ առևտրային կազմակերպության  օրինակելի  կանոնադրությունը  հաստատելու, Հայաստանի Հանրապետության  կառավարության 1998 թվականի  հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ  փոփոխություններ  կատարելու և 1996 թվականի  մայիսի 15-ի N 150  որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1392-Ն  որոշմամբ հաստատված հավելված N 2–ի  ցանկում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը՝
1) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության  ենթակայության  դպրոցներ» բաժինը լրացնել  նոր 20-րդ տողով՝ «20. «Գյումրու  «Ֆոտոն» վարժարան»,
 2) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» Գյումրու տարածաշրջան> բաժնում ուժը կորցրած ճանաչել «31. Գյումրու  «Ֆոտոն»  վարժարան» կետը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության  Լոռու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետների հետ համատեղ ապահովել համապատասխանաբար «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության  առարկաների խորացված  ուսուցմամբ հատուկ դպրոց» և «Գյումրու  «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության  առարկաների խորացված  ուսուցմամբ հատուկ դպրոց» և «Գյումրու  «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների   կանոնադրությունների մեջ սույն որոշումից  բխող   համապատասխան  փոփոխությունների կատարումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։