Կստորագրեն փոխըմբռնման հուշագիր
2013-02-11
Փետրվարի 12-ին, ժամը 1400-ին Հայաստանի ազգային սկաուտական շարժում “ՀԱՍԿ” ՀԿ-ի կենտրոնական գրասենյակում/ Երվանդ Քոչար 17/6/ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Հայաստանի ազգային սկաուտական շարժման ատենապետ Հրաչյա Շմավոնյանը կստորագրեն եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ նպատակաուղղված ավելացնելու անապահով երեխաների հասարակական ներգրավվածության աստիճանը` սկաուտական կազմակերպության միջոցով: