«Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012»
2013-02-08
Փետրվարի 11-ին, ժամը 1200-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում (Օրբելի եղբայրների 22, 1-ին հարկ) տեղի կունենա «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթի արդյունքների հայտարարման ու հաղթողներին դրամաշնորհի վկայագրերի հանձնման արարողությանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի, կրթության և գիտության բնագավառի ներկայացուցիչներ: