Հայ-վրացական կրթական համագործակցություն

2013-02-05

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում փոխնախարար Մանուկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալուդա Գոգլիչիձեի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ կրթական համակագործակցության խորացումն ու ամրապնդումը:Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանում հայկական դպրոցների գործունեությանն առնչվող մի շարք խնդիրների, այդ թվում Հայաստանում կազմակերպվող համահայկական դպրոցական օլիմպիադաներին վրացահայ երեխաների մասնակցության հնարավորությանը:
 
Վրաստանի ԿԳ նախարարի տեղակալ Ալուդա Գոգլիչիձեն նշել է, որ Վրաստանի հայկական դպրոցներում նախատեսվում է ներդնել ուսուցման բազմալեզու մոդելը, որը փորձնական փուլ է անցնում շուրջ 40 դպրոցներում: Կողմերը քննարկել են հայ-վրացական  համատեղ կրթական ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է եղել  «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա» առարկաներից երկրորդ համատեղ օլիմպիադայի կազմակերպմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականին առաջին օլիմպիադան տեղի է ունեցել Երևանում, Վրաստանի ԿԳ նախարարի տեղակալ Ալուդա Գոգլիչիձեն առաջարկել է երկրորդն անցկացնել Վրաստանում:
 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ գործունեությանն առնչվող մի շարք աշխատանքային  հարցեր: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։