Կրթության համաշխարհային համաժողովի օրագիր

2013-01-29

Երեկ Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Այցի շրջանակներում Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ԻՆթել կորպորացիայի փոխնախագահ Ջոն Դևիսի հետ, որի ընթացքում քննարկվել են անցյալ տարի ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԻՆթելի հետ ստորագրված համաձայնագրի իրականացման մանրամասները: Հատուկ ուշադրության է արժանացել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովման ծրագրի միջազգային փորձը և Հայաստանում նշված ծրագրի նախագիծը:
Կարևորվել են նաև ուսուցիչների վերապատրաստման, էլեկտրոնային ուսուցողական նյութերի պատրաստման, մասնագիտացված լաբորատորիայի ստեղծման համատեղ ծրագրերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։