«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25- Ի N 1392 -Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 958-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

2013-01-22

Նախագիծ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի <<Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ>> պետական հիմնարկները վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 1392-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-ի`
1) <<Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ>> բաժնի 21 և 37-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
2) <<Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ>> բաժինը լրացնել նոր 20-րդ կետով`<<20.Գյումրու մշակույթի վարժարան>>:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի <<Փորձնական փուլի ծրագրի ավագ դպրոցների և դրանց հարակից հիմնական դպրոցների ցանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության մի շարք պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվակնի մարտի 11-ի N 231 և հուլիսի 25-ի N 1392-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին>> N 958-Ն որոշման հավելվածի 30-րդ կետում <<N 12 ավագ դպրոց>> բառերը փոխարինել << մշակույթի վարժարան>> բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 2013 թվականի օգոստոսի 25-ը սահմանված կարգով հաստատել ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության <<Գյումրու մշակույթի վարժարան>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունը:
4. ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության <<Գյումրու մշակույթի վարժարան>> ՊՈԱԿ-ի գործունեությունը սկսել 2013 -2014 ուսումնական տարվանից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։