«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՆԻՍՏԻ N 49 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 37-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
2012-12-26
Արձանագրային
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի նիստի N 49 արձանագրության 37-րդ կետը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, առանց շահագրգիռ մարմինների կարծիքների, մտից 031/32150-12 2012-12-05 գրությամբ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել <<ՀՀ 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին>> որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 45000,0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով)՝ <<Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի երեք արհեստագործական մասնաշենքերի կառուցման նպատակով, քոլեջին տրամադրելու համար:
Այն մտել է ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 6-ի N 49 նիստի օրակարգ (37-րդ հարց): Նիստում որոշվել է`
1. Ընդունել ներկայացված որոշման նախագիծըÖ‰
2. ՀՀ ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ հանձնարարել ՀՀ ֆինանսների նախա¬րարության ֆինանսական վերահսկողության տեսչությանը անցկացնել ստուգումներ՝ պարզելու թե ինչու չեն ավարտվել «Տավուշի տարա¬ծա-շրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի երեք արհեստա¬գործական մասնաշենքերի կառուցման աշխատանքները և այդ մասին զեկուցել ՀՀ վարչապետինÖ‰
3. ՀՀ կառավարության աշխատակազմին` 2-օրյա ժամկետում քննության առնել և անհրա¬ժեշ¬տության դեպքում խմբագրել որոշման նախագիծըÖ‰
Ի կատարումն ՀՀ կառավարության 06.12.2012թ. նիստի թիվ 29.7/(138095)-12 N49 արձանագրության 2-րդ կետով տրված հանձնարարականի, մտից 034/33221-12 2012-12-14 գրությամբ, ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է հետևյալ դիրքորոշումը.
<<1. <<Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի երեք արհեստագործական մասնաշենքերի կառուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից կապիտալ շինարարության գծով պահանջվող 45000.0 հազ. դրամ գումարի համար չեն կազմվել ՀՀ կառավարության 21.12.1998թ. թիվ 812 որոշմամբ սահմանված <<Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման>> կարգի 2-րդ կետի պահանջներին համապատասխան փորձաքննության ենթակա նախագծանախահաշվային փաստաթղթերը: Վերը նշված 45000.0 հազ դրամի մասով ՀՀ կառավարության որոշման նախագծին կից որպես հիմնավորում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008թ. հունվարի 14-ի <<Հայասատանի Հանրապետության տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ժողովածուն հաստատելու մասին>> թիվ 09-Ն հրամանի հիմքով կազմված տեղեկանքը, որը բավարար չէ <<Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի երեք արհեստագործական մասնաշենքերի կառուցման նպատակով 45000.0 հազ. դրամի պահանջը հիմնավորելու համար:
2. Քոլեջի երեք արհեստագործական մասնաշենքերի շինարարական աշխատանքներն սկսված չեն և դրանց իրականացումը մինչև 2012թ. վերջը իրատեսական չէ:
Հաշվի առնելով վերոգրյալը բյուջետային տարվա ավարտին ՀՀ 2012թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարությանը վերը նշված աշխատանքների կատարման համար 45000.0 հազ. դրամի հատկացումը գտնում ենք ոչ նպատակահարմար:>>:
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի նիuտի N 49 արձանագրության 37-րդ կետը:












