«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2012-12-18
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1664-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2.Որոշման 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«5. Թույլատրել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բարձրագույն, հանրակրթական (ավագ դպրոց) միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազ¬մակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) գիտամանակավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.
5) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.
6) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
7) ինստիտուտի սովորողների, աշխատողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.
8) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:
9) առողջարարական ֆիտնեսի ոլորտի մարզիչների, հրահանգիչների վերապատրաստման կուրսերի կազմակերպում,
10) մարզական տարբեր մասնագիտությունների խմբակների կազմակերպում և մարզումների անցկացում:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












