Աշխատանքային հանդիպում
2012-12-14
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ռուսատանի Դաշնության «Ռուսական թրեյնինգ կենտրոնի» փորձագիտական խմբի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում Մ. Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումների առաջնահերթությունները և նոր մոտեցումները:
Քննարկվել են հանրակրթության ասպարեզում փորձի փոխանակման հնարավորությունները, մասնավորապես, ռուսական կողմին հետաքրքրել է միջազգային հանրակրթական ծրագրերի տեղայնացման, համարժեքության ապահովման, կրթության որակի ու դրա վերահսկման հետ կապված հայկական փորձը: Առաջարկվել է մշակել նախագիծ՝ փոխադարձ հետաքրքրության շրջանակում համատեղ քննարկումներ ու միջոցառումներ կազմակերպելու նպատակով: