«Գրերի գյուտից մինչև գրատպություն». կխրախուսվեն լավագույնները

2012-12-13

Դեկտեմբերի 14-ին, ժամը 1200-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տան դահլիճում տեղի կունենա հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր:
ԶԼՄ ներկայացուցիչներին Էջմիածին մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` դեկտեմբերի 14-ին,  ժամը 1100-ին Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ)Ö‰
Ձեր մասնակցությունը խնդրում ենք հավաստել մինչև դեկտեմբերի 13-ին,  ժամը 1730-ը` զանգահարելով 52-73-43, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։