Շնորհակալագիր` ինտելեկտուալ շարժմանն աջակցելու համար
2012-12-12
«Ինչ, որտեղ, երբ» ակումբների միջազգային ասոցիացիան շնորհակալագիր է հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` Հայաստանում ինտելեկտուալ խաղերի զարգացման, տարածման և քարոզման գործում ներդրած երկարամյա ավանդի համար: Ասոցիացիայի նախագահ տիկին Նատալյա Ստեցենկոն նախարար Աշոտյանին մաղթել է նորանոր մասնագիտական նվաճումներ, ինչպես նաև հույս է հայտնել, որ հետագայում ևս Արմեն Աշոտյանը կշարունակի աջակցել ինտելեկտուալ շարժման հանրայնացմանը: