«ՍիրեÕ›ք պոետի գույները». պարգևներ լավագույններին
2012-12-10
Խնկո-Ապոր մանկական գրադարանում այսօր տեղի է ունեցել Համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնի փակման պաշտոնական արարողությունը և հաղթողների պարգևատրումը: Հանդիսության ժամանակ շնորհվել են մրցանակներ հետևյալ անվանակարգերով` հիմնական, խրախուսական, առցանց քվեարկության և ՀՀ ԿԳ նախարարի շնորհակալագրեր: Երկրորդ փուլ անցած և ցուցահանդեսին մասնակցած, սակայն պարգևների չարժանացած երեխաները, ինչպես նաև դպրոցները ստացել են ցուցահանդեսի պատկերագրքեր, որոնցում տեղ են գտել նաև մրցույթ-փառատոնի շրջանակում անցկացված մանկական պոեզիայի մրցույթին ներկայացված լավագույն մանկական բանաստեղծություններ:
Մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ` հիմնական անվանակարգում` Սփյուռք` 5 տեղ, ՀՀ և ԼՂՀ` 6 տեղ, խրախուսական անվանակարգում` Սփյուռք` 12 հատ, ՀՀ և ԼՂՀ` 37 հատ, ՀՀ ԿԳ նախարարի շնորհակալագրերի անվանակարգում «Նախագծային աշխատանքի» համար` Սփյուռք` 1 նախագիծ, ՀՀ` 1 նախագիծ, «Գրաֆիկական նկարի և գեղանկարի» համար` ԼՂՀ` 2 հատ, ՀՀ` 1 հատ, «Խմբակային աշխատանքի» համար` Սփյուռք` 1 հատ, հանդիսատեսի համակրանք անվանակարգում` /առցանց քվեարկությամբ/ Սփյուռք ` 1 հատ, ՀՀ` 2 հատ:
Հիշեցնենք, որ մրցույթին ներկայացվել է շուրջ 1500 աշխատանք, որից երկրորդ փուլ անցել է ցուցահանդեսի 345 աշխատանք:
Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավոր` «Արմենթել» ՍՊԸ, աջակից` «Էդիտ-Պրինտ» հրատարակչություն: