ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքը` Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ

2012-12-10

Մարդու իրավունքների և ազատությունների շղթայում կարևոր օղակ է անձի կրթության իրավունքը: Սահմանադրորեն ամրապնդված այս իրավունքի կիրառմանը և պաշտպանությանն են ուղղված պետական համապատասխան կառույցների գործունեությունն ու ծրագրերը: Պետության մշտական հոգածության և անմիջական աջակցության շնորհիվ արվում է ամեն ինչ` պահպանելու և ամրապնդելու յուրաքանչյուր անհատի ինչպես կրթական իրավունքը, այնպես էլ իրավունքների և ազատությունների ամբողջական ինստիտուտը:
Իրավական այս համակարգի կայացումն ու ամրապնդումը զարգացում և առաջընթաց արձանագրած յուրաքանչյուր պետության հիմնարար սկզբունքն է, իրավական պետության ստեղծման կարևորագույն երաշխիքը:
Օրվա խորհրդանիշը պարտավորեցնող է բոլորիս համար: Ողջունելով հայ հանրությանը Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով` ցանկանում եմ, որ «Հարգիր քո և ուրիշի իրավունքները» սկզբունքը դառնա ուղենիշ և ուղղորդի մեզ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Այս առիթով նաև կցանկանայի ընդգծել, որ մարդու իրավունքների կողքին միշտ անհրաժեշտ է դիտարկել նաև մարդկային արժանապատվությունը, բանականությունը և խիղճը, առանց որոնց անհնար է պատկերացնել մարդու, իր իրավունքների, ազատությունների և պատասխանատվության լիարժեք ներդաշնակությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։