«ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-12-05

Նախագիծ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու  Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամում:
4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ) նշանակել Ավետիք Վիգենի Իսահակյանին (անձնագիր` AH 0498357, տրված` 001–ի կողմից, 2008 թվականի ապրիլի 3–ին):
5. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր կառավարչին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հիմնադրամի աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների հատկացման նպատակով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկության հիման վրա, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակում գիտությանը նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային նախատեսել 50000.0 հազ. դրամ:
7. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝
1) հիմ¬նադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.
2) սույն որոշման 6-րդ կետում նշված գումարը հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։