«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
2012-11-28
1. <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1919-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 - 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 112000,0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> հոդվածով), որից 100000.0 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար և 12000.0 հազար դրամ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգային գործունեությունը իրագործելու նպատակով, <<Դասական երաժշտության աջակցություն>> հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա սույն որոշման 2-րդ կետով հատկացված 100000.0 հազար դրամը տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, 12000.0 հազար դրամը՝ <<Դասական երաժշտության աջակցություն>> հասարակական կազմակերպությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












