«SOLAR DECATHLON» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

2012-11-26

2014թ. հունիսին Ֆրանսիայում` ք. Վերսալում, տեղի է ունենալու «Solar Decathlon» խորագրով միջազգային գիտական մրցույթ, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Մրցույթը նախատեսում է տարբեր երկրների ճարտարապետների, ինժեներների և դիզայներների թիմային մասնակցությունը: Յուրաքանչյուր խմբից ակնկալվում է բնակարանի այնպիսի նախագծի ներկայացում, որտեղ էներգետիկ բոլոր կարիքները կարող են լուծվել բացառապես արևային էներգիայով: Հաղթանակի հավակնող նախագծում հաշվի են առնվում տեխնիկական հետևյալ գործոնները` ճարտարապետական, շինարարական որակը, նորարարությունը, դիմացկունությունը, էներգետիկ արդյունավետությունն ու հարմարավետությունը, արտադրության և կիրառման մատչելիությունը և այլն: Նախընտրական հանձնաժողովը ներկայացված առաջարկներից մինչև ընթացիկ տարեվերջ ընտրելու է քսան նախագիծ, որոնք ընդգրկվելու են մրցութային փուլում:
Մասնակցել ցանկացող խմբի դիմումները` 20 էջի սահմաններում նախագծի նկարագրի հետ մեկտեղ մինչև ս.թ. դեկտեմբերի 10-ը պետք է առցանց ուղարկել www.solardecathlon2014.fr կայքէջին (լրացուցիչ տեղեկատվությունը զետեղված է նույն կայքում):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։