Արմեն Աշոտյանը կմասնակցի կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը

2012-11-21

Նոյեմբերի 22-23-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի   Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանը, ԵՊՀ և ԵՃՇՊՀ ռեկտորներ  Ա. Սիմոնյանը և Հ. Թոքմաջյանը: Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։