2012 թվականի դպրոցականների «Աստղագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաների միջազգային օլիմպիադաների հաղթողներ
2012-11-21
2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր:2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում նվաճած մեդալների քանակով մասնակից 17 երկրի հավաքականների շարքում Հայաստանը գրավել է 5-րդ պատվավոր տեղը: Անդրկովկասի մյուս երկու երկրների` Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները զբաղեցրել են համապատասխանաբար 14-րդ և 15-րդ տեղերը:
Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար`14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 և 2011-ին` 6 մեդալ:












