Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ՀՀ բուհերի դրամաշնորհային հայտÕ
2012-11-20
ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին և գործողություններին, որոնք ուղղված են կրթության որակի, համապատասխանության, արդյունավետության, ինչպես նաև կրթության հասանելիության բարձրացմանը: ՆՄՀ-ի մանրամասն նկարագրությունը տրված է ՆՄՀ գործարկման ղեկավար ձեռնարկում, որին կարելի է ծանոթանալ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ինտերնետային կայքում` www.cfep.am:
ՆՄՀ փորձնական փուլի համար հաստատված առաջնահերթ ուղղություններն են.
1.Ճարտարագիտություն/ճարտարապետություն
2.Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
3.Բնական գիտություններ
4.Հումանիտար և հասարակական գիտություններ
5.Արվեստ և սպորտ
6.Ագրարային
Բուհերի կողմից ներկայացված դրամաշնորհային հայտերի գնահատման համար նախատեսվում է կազմել հայտերի գնահատման հանձնաժողով (ՀԳՀ): ՀԳՀ-ում ստեղծվելու են աշխատանքային խմբեր` ըստ ՆՄՀ փորձնական փուլի համար հաստատված ուղղությունների: Յուրաքանչյուր աշխատանքային խմբում ընդգրկվելու են 3-ական փորձագետ` այդ ուղղության շրջանակներում ստացված բուհերի դրամաշնորհային հայտերի գնահատման համար:
ՀԳՀ փորձագետի որակավորման նվազագույն պահանջներն են.
ա. բարձրագույն կրթություն որպես ՆՄՀ առաջնահերթություն հաստատված ոլորտում.
բ.առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ համապատասխան ոլորտներում.
գ. ՀՀ բարձրագույն կրթության համակարգի լավ իմացություն.
դ.նորմատիվ փաստաթղթերի, հաշվետվությունների ու զեկույցների պատրաստման կարողություն.
ե.ֆինանսական վերլուծություններ իրականացնելու կարողություն
զ. ծրագրերի գնահատման փորձը կդիտվի որպես առավելություն.
է.անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:
Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհիդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» պայմանների համաձայն (թվագրված 2004 թվականի մայիսին և խմբագրված 2006-ին և 2010-ին):
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին` 11:00 մինչև 13:00 և 14:00 մինչև 17:00:
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում, մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae) և երկու երաշխավորագիր-բնութագիր:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ Էլ-փոստով` մինչև 2012 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան
Հեռ: (374-10) 57-56-67, (374-10) 55-91-47
E-mail: cfep@arminco.com
Կայքի հասցե: www.cfep.am












