«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 478 ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1718-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո
2012-11-14
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը վերակազմակերպելու մասին» N 478 որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«4. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1)բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, լրացուցիչ կրթության կազմակերպում,
2)օտարերկրյա դիմորդների նախապատրաստական և բարձրագույն կրթության կազմակերպում,
3)գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և մասնագիտական որակավորման բարձրացում,
4)գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
5)ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,
6)հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում,
7)համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,
8)հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում,
9) սովորողների և աշխատողների սննդի, հանգստի կազմակերպում,
10)խորհրդատվական, թարգմանչական, փորձագիտական հաշվապահական ծառայությունների մատուցում:»:
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի թիվ 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1718-Ն որոշման հավելվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












