ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2012-11-13
1. Դիմորդ
Քաղաքացիություն – Հայաստանի Հանրապետություն
•2013թ. գարնան ընդունելության դիմորդի տարիքը – ծնված 1996թ. ապրիլի 2-ից մինչև 1998թ. ապրիլի 1- ը
•կրթություն – 9-ամյա միջնակարգ դպրոց
2. Ուսման և կացության վարձեր
•ուսման վարձ – ամբողջությամբ դպրոցի հաշվին
•հանրակացարան - ամբողջությամբ դպրոցի հաշվին
•սնունդ – օրը 3 անգամ ` դպրոցի հաշվին
Վերը նշված պայմանները 1 տարվա համար են և կարող են երկարացվել ևս 2 տարով:
3. Դիմորդները հոգում են ճանապարհածախսը և այլ ծախսեր, որոնք կապված չեն անմիջական ուսումնական պրոցեսի հետ: Միաժամանակ լավ սովորող աշակերտներին անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի լրացուցիչ
աջակցություն:
4. Դիմորդները պետք է ընդգրկվեն սպորտի, երաժշտության կամ բարձր մակարդակի ճապոներենի սեկցիաներից որևէ մեկում (նշված են կոնկրետ սեկցիաներում ազատ տեղերի քանակը:
5. Դիմելու գործընթաց` դիմորդը լրացնում է դեսպանության կողմից ստացած դիմումի ձևը, որը դեսպանության միջոցով ներկայացվում է դպրոցին:
Դիմումները ստանալուց հետո, դպրոցի պատասխանատու ներկայացուցիչը մեկնում է Հայաստան` հանդիպելու դիմորդի և նրա ծնողների հետ:
Վերջնական որոշումը կկայացվի դիմորդի հետ հարցազրույցից հետո:
6. Հայաստանցի դիմորդները կարող են ընտրել ավիացիոն ակադեմիայի հետևյալ դպրոցներից (կամպուսներից) մեկը`
Կայշի քաղաք, Յամանաշի նահանգ
Նոտո քաղաք, Իշիկավա նահանգ
2013թ. ուսումնական տարին սկսվում է ս.թ. ապրիլի 1-ից, սակայն Հայաստանի դիմորդներին տրվում է հնարավորություն դիմելու և ներկայանալու դպրոց մինչև մայիսի վերջ:
Դպրոց ընդունվելիս ճապոներենի իմացությունը պարտադիր չէ, սակայն լեզվի ինտենսիվ դասընթացներ անցնելուց հետո ուսուցումը կիրականացվի ճապոներենով: Շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Ճապոնիայի ավիացիոն ակադեմիայում կամ ցանկացած այլ բուհում:
Դպրոցի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.jaa.ac.jp կայքէջը կամ դիմել ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն 56-23-64 հեռախոսահամարով:












