«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 2400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-11-07

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաս¬տանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2400 որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 2400-Ն «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2400 որոշման 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Գորիսի պետական համալսարանն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1)բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթության (ավագ դպրոց)  կազմակերպում.
2) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակա¬վոր-ման բարձրացում.
3)  հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
4) Գորիսի պետական համալսարանի աշխատողների և սովորողների հանրային սննդի, հանգստի, բուժման, հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում»:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։