«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2012-11-07
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 5-րդ կետի « ա) » ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`
«ա) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթության (ավագ դպրոց) կազմակերպում».
2)որոշմամբ հաստատված հավելվածի`
ա) 12-րդ կետի « ա)» ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`
«ա) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթության (ավագ դպրոց) կազմակերպում ».
բ) 20-րդ կետի «զ» ենթակետում «կանոնադրությունները» բառից հետո լրացնել «ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունն ու ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական այլ ակտեր» բառերը.
գ) 20-րդ կետի «է» ենթակետում «անվանացանկեր» բառից հետո լրացնել նոր նախադասություն. «Ինստիտուտի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ».
դ) 37-րդ կետի «ա» ենթակետից հանել «միջազգային» բառը, իսկ «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












