Նախարարը ներկայացրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

2012-11-05

Երևանի Մ. Հերացու անվան  պետական բժշկական համալսարանի ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը բուհի աշխատակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին: Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն հայտնել  ռեկտորի նախկին պաշտոնակատար, ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին՝  Երևանի պետական բժշկական համալսարանի կառավարումը նախորդ 4 ամիսներին բնականոն  կազմակերպելու  համար: 
Հաջողություն մաղթելով ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած բուհի գիտական գծով պրոռեկտոր Մ. Նարիմանյանին՝ նախարարը նշել է. «Բժշկական համալսարանն ունի կառավարման լավագույն ավանդույթներ, որոնք, համոզված եմ, կնպաստեն, որ պետական քաղաքականությունը արդյունավետ տեղայնացվի: Մեր ակնկալիքները բժշկական համալսարանից բավական մեծ են, համալսարանը, ինչպես գիտեք ընդգրկվել է մասնագիտական կրթության որակի միջազգային համակարգում և, բնականաբար, հսակայածավալ աշխատանք կա իրականացնելու»:
Երևանի Հերացու անվան  պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն հայտարարել է բաց մրցույթ, որը, սահմանված կարգի համաձայն,  տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։