Մատենադարանի խորհրդի արտահերթ ժողով

2012-11-05

Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի արտահերթ հաշվետու-ընտրական ժողով : Օրակարգում  եղել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության  կառավարման խորհրդի նախագահի և  տնօրենի ընտրության հարցերը:  Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է վերընտրվել  ակադեմիկոս Սեն Արևշատյանը, իսկ  տնօրեն՝ բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը:
Խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը,  ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։