«UNESCO/ JOSE MARTI PRIZE» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
2012-10-24
Մրցանակը շնորհվում է այնպիսի բացառիկ արժեք ունեցող գործունեության համար, որը, Խոսե Մարտիի գաղափարներին և ոգուն համապատասխան, նպաստում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների միությանը և ինտեգրմանը, դրանց ինքնության, մշակութային ավանդույթների և պատմական արժեքների պահպանմանը:
Մրցանակը կարող է շնորհվել անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին:
Ցանկացողները կից ներկայացված կանոնակարգում նշված փաստաթղթերը և ներկայացման թերթիկը պետք է մինչև ս.թ. հոկտեմբերի 26-ը ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ Միջազգային համագործակցության բաժին:












