Հանրապետական մրցույթ՝ «Լավագույն ուսանող»

2012-10-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացման կարգը: Մրցույթի նպատակն է  բացահայտել և խրախուսել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում:
Մրցույթը կնպաստի ուսանողների առաջադիմության բարձրացմանը և կխթանի ուսանողների մասնակցությունը գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներում: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական/հանրապետական/:
Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու Հայաստանի  երիտասարդական հիմնադրամը: Մրցույթի կազմակերպմանն աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։