Սեմինար՝ տնօրենի ուսւմնական աշխատանքի գծով տեղակալների համար

2012-10-23

Ամենամսյա մանսագիտական հավաքների շրջանակում «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը կազմակերպել էր ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալների համար նախատեսված սեմինար, որին մասնակցել են Երևանի և ՀՀ տարբեր մարզերի հանրակրթական դպրոցների, կրթության և գիտության նախարարության, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ԱԺ պատգամավորներ:
Նախապես հայտարարված մրցույթի արդյունքներով ընտրվել են տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալների լավագույն 3 փաթեթներ, որոնք էլ ներկայացվել են սեմինարի ընթացքում և  էլեկտրոնային ու տպագրված տարբերակներով տրամադրվել մասնակիցներին: Սեմինարին ներկայացվել են նաև ներդպրոցական վերահսկողության և գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման օրինակելի փաթեթ, առաջարկվել է ուսուցիչների թեմատիկ և սխեմատիկ պլանավորումների կազմման հետաքրքիր օրինակներ: Տեղի է ունեցել առաջավոր  փորձի փոխանակում, ինչպես նաև հարց ու պատասխանի միջոցով բացահայտվել և քննարկվել են տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալների գործունեության ընթացքում հանդիպող դժվարություններն ու խնդիրները: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝  նրանց գործունեությանն աջակցելու նպատակով: Տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալները շնորհակալություն են հայտնել իրենց ընձեռված այս բացառիկ հնարավորության համար: Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվել են մասնակցության հավաստագրեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։