ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարների համաժողովին ընդառաջ
2012-10-15
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՊՀ անդամ երկրների «Կրթության ոլորտում համագործակցության խորհրդի» նախագահ Վ. Ստրաժևի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 18-19-ը Երևանում նախատեսվող ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարների 19-րդ համաժողովի և ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտի աշխատակիցների և ուսուցիչների 2-րդ համագումարին առնչվող խնդիրներ, այդ թվում` ստորագրվելիք փաստաթղթերի նախագծեր:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։