Թեկնածուների առաջադրում

2012-10-12

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ ԿԳ նախարարի «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը  հաստատելու մասին»  21.09.2009թ. N 752-Ն հրամանի  համաձայն կազմում է հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անվանացանկ:
Հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են առաջադրվել ՀՀ ԿԳ նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային  մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ:
Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են`
1) բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս).
2) մանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ` համապատասխան առարկայի դասավանդման:
Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդներին:
 Թեկնածուները պետք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի մասին և այլ տվյալներ.
2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում կոնկրետ թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:
2013թ-ին կանցկացվի հետևյալ առարկաների  և դասարանների համար նախատեսված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մրցույթ.
1.Ռուսաց լեզու 5,6, 7և 8,9
2.Անգլերեն 5,6 և 7,8,9
3.Ֆրանսերեն 5,6 և 7,8,9
4.Գերմաներեն 5,6 և 7,8,9
5.Ինֆորմատիկա 8,9
6.ՆԶՊ 8,9
7.Տեխնոլոգիա 5,6,7
8.Հայաստանի աշխարհագրություն 9
9.Կենսաբանություն 9
Թեկնածուների անձնական թերթիկները, դիպլոմի և աշխատանքային գրքույկի պատճենները   ներկայացվել ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչություն  (վարչության պետ Ն. Հովհաննիսյան, հեռախոսներ` 52-47-49, 52-47-77) մինչև 2012թ-ի դեկտեմբերի 25-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։